Դոնի Ռոստովում կբացվի Գևորգ Վարդանյանին նվիրված թանգարան
Դոնի Ռոստովում բացվելու է թանգարան՝ նվիրված խորհրդային լեգենդար հետախույզ-գործակալ Գևորգ Վարդանյանին: Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ թանգարանի կառուցման համար քաղաքի կենտրոնում տրամադրվել է 498 քառակուսի մետր տարածք:
Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում: Լենգենդար հետախույզը Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի է: 2012 թ. «Աստղերի պողոտայում» տեղադրվել է Գևորգ Վարդանյանի անվանական աստեղ:
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թ. Դոնի Ռոստովում: 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, իրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր, կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցել է հետախուզական աշխատանքի։
1946 թվականին Գևորգ Վարդանյանն ամուսնացել է Գոհարի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին Մոսկվայում:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
- Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գևորգ Վարդանյանին. նախագահը «գաղտնիքներ» է պատմել
- Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով կոչվել է Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը
- «Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին