Մակինյան. Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյնի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Ենոքյան. Կանխեք այս խուժանությունը
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան