ՄԻԵԴ-ը հաստատեց Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունը Սարիբեկյանի մահվան մեջ
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած վճռով Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են ճանաչվել Մանվել Սարիբեկյանի մահվան համար։ Մասնավորապես՝ հաստատվել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների խախտում։
Դատարանը գտել է, որ Մանվել Սարիբեկյանը մահացել է այլոց կողմից, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում։ Ընդունելի չէ ադրբեջանական իշխանությունների բացատրությունը, որ Սարիբեկյանը կախվել է։
Տուժողի իրավահաջորդներին Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և 2200 եվրո դատական ծախսերի համար։
Հայցը ՄԻԵԴ ներկայացրել էին ծնողները՝ Մամիկոն Սարիբեկյան ու Սիրանուշ Բալյանը։
Հիշեցնենք, որ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանում, ապա տեղափոխվել էր Բաքու, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին մահացել էր բանտախցում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջանում սպանված Մանվել Սարիբեկյանի ծնողների գանգատի քննությունը
- Մանվել Սարիբեկյանի գործով հայ փաստաբանը ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
- Մանվել Սարիբեկյանի սպանության խնդրով ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը դիմել է Ադրբեջանի դատախազությանը
- Աղվան Հովսեփյանը Մանվել Սարիբեկյանի մահվան հարցով դիմել է ՌԴ գլխավոր դատախազին
- Մանվել Սարիբեկյանի մասին մոռացե՞լ ենք
- Դատախազություն. Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր
- Ա.Կապրիելյան. «Մանվել Սարիբեկյանի դիակի վերադարձման հարցով դրական տեղաշարժ չկա»
- Մանվել Սարիբեկյանի հայրը կարծում է, որ իր որդուն «ադրբեջանական ռազվեդկան» է տարել
- Ադրբեջանը սպանեց Մանվել Սարիբեկյանին. Միջազգային հանրությունը դեռ լռում է
- Ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ. ՀՀ ԱԳՆ-ն բնութագրել է Մանվել Սարիբեկյանի հետ կատարվածը
- Ինչո՞ւ ազերիները սպանեցին Մանվել Սարիբեկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան