ՓՊ խորհրդի անդամ. Այն, ինչ կատարվում է ՍԴ նախագահի դեմ, իրավաբանության հետ կապ չունի
Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, հնչող հայտարարությունները վկայում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը։
«Չկա իրավական գործընթաց, բացառապես քաղաքական պրոցես է կատարվում»,- ասաց նա։
ՓՊ խորհրդի անդամը նշեց՝ որպես փաստաբան պատրաստ է միանալ Հրայր Թովմասյանի պաշտպանությանը, քանի որ ցանկացած փաստաբան, երբ տեսնում է երկրում որևէ անձի ու հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձ քաղաքական հետապնդման է ենթարկում, պետք է փորձի անհրաժեշտության դեպքում իրավական աջակցություն ցուցաբերել։
«ՍԴ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդումը չի կարող ոչ երկրի ներսում, ոչ էլ երկրի շուրջ դրական ֆոն ստեղծել։ Այս գործընթացն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը դեռ փորձում է կայանալ որպես ժողովրդավարական ու իրավական պետություն։ Նման գործընթացներն այս առումով խիստ բացասական ազդեցություն են ունենում»,-մտահոգություն հայտնեց Հ. Հարությունյանը։
Նրա կարծիքով, երկրի ներսում սա հանգեցնելու է այն բանին, որ բոլոր պաշտոնյաները կաշկանդվելու են մասնակցել որևէ պրոցեսի, որը կարող է որևէ իշխանավորի դեմ լինել։
«Սա խիստ մտահոգիչ է ու բացասական ազդեցություն է ունենալու։ Կաշկանդվելու են հատկապես դատավորները։ Եթե դատավորը տեսնում է, որ ՍԴ նախագահը կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման, իր մասով շատ ավելի «նվազ անհնազանդությունների դեպքում» չի կարող երաշխիք ունենալ, որ նույնը կամ ավելի խորքային հարվածներ չի ստանալու»,-ասաց ՓՊ խորհրդի անդամը։
Նա ընդգծում է, ցանկացած հետապնդման հիմքում պետք է բացառապես լինեն իրավաբանությունը, փաստերն ու գրագետ վերլուծությունները՝ բացառելով ցանկացած քաղաքական հետապնդման տարր։
Թե ինչ նպատակներ է ունի Թովմասյանի դեմ իրականացված հետապնդումը, Հարությունյանը հստակ պատասխան չունի. «Նպատակների մասով ոչինչ բացառել պետք չի։ Այն, ինչ կատարվում է այսօր, իրավաբանության հետ կապ չունի»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի փաստաբանը հարցեր է առաջադրել ՀՔԾ-ին քննիչին
- Երվանդ Վարոսյան. ՍԴ նախագահի դեմ մարտում, անկախ ելքից, այս իշխանությունը պարտվել է
- Հրայր Թովմասյանի փաստաբանները հրատապ հայտարարություն են տարածել
- Թովմասյան. Իմացեք, որ մի օր էլ էդ ուղտը ձեր դռանն է չոքելու
- Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան