Ովքեր պետք է խուսափեն լոլիկ օգտագործելուց
Լոլիկը միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Սննդաբան Ելենա Սոլոմատինան նշում է, որ օրգանական թթուների մեծ քանակի պատճառով լոլիկը հակացուցված է գաստրիտ և ստամոքսախոց ունեցող մարդկանց: Բժիշկը նաև խորհուրդ չի տալիս լոլիկ ուտել երիկամային քարերով հիվանդ մարդկանց:
«Եթե անգամ մարդիկ չունեն ստամոքսի հետ կապված խնդիրներ, ես խորհուրդ չեմ տալիս մեծ քանակությամբ կետչուպ օգտագործել: Դրան ավելացվող է շաքարը լավ չէ մեր մարմնի համար»,- նշել է բժշկուհին:
Միևնույն ժամանակ, բժիշկը հիշեցրել է լոլիկում վիտամինների, միկրո և մակրո տարրերի պարունակության մասին, ինչպես նաև լիկոպենը, որը բոլոր օրգանների վրա ունի հակաօքսիդիչ ազդեցություն, բարենպաստ ազդեցություն ունի նաև շագանակագեղձի վրա և կարող է կանխել ուռուցքի առաջացումը:
Սննդաբանը նշեց, որ ջերմամշակված լոլիկն ավելի առողջարար է, քան թարմ լոլիկը, ուստի օգտագործելուց առաջ այն պետք է կարճ ժամանակով շոգեխաշել ցածր ջերմաստիճանում: