Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց
Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր հունվարի 29-ին և տևել 8 ժամ։ Այն վերսկսվել էր այսօր՝ վաղ առավոտից։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ հանդիպումը
- Ավարտվեց Մնացականյան-Մամեդյարովի հանդիպումը՝ հաջորդ օրը շարունակելու համար
- Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան