«Կկարոտենք». Եվրոպական խորհրդարանը հաստատեց Բրեքսիթի գործարքը
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հաստաեցին Բրեքսիթի գործարքը՝ 621 կողմ, 49 դեմ ձայներով, ճանապարհ բացելով Մեծ Բրիտանիայի համար վաղը՝ հունվարի 31-ին, Եվրամիությունից դուրս գալուն: Այս մասին գրում է euronews-ը։
Երկու ժամից ավելի տևած հուզական քննարկումից հետո, պատգամավորները բռնեցին միմյանց ձեռքերն ու սկսեցին երգել Ռոբերտ Բյորնսի «Auld Lang Syne»-ը։
Գործարքն այժմ փոխանցվել է ԵՄ խորհրդին, որը, ամենայն հավանականությամբ, իր համաձայնությունը կտա այսօր:
«Եվրոպական խորհրդարանում մենք ուսի ուսի ենք կանգնել. 50 տարվա ինտեգրումը չի կարող հեշտությամբ անհետանալ», - ասել է խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին