Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ, շեշտել են տնտեսական համագործակցության ընդլայնումը:
Նշվում է, որ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, և նախագահ Ալիևը ևս մեկ անգամ Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորման հետ կապված:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: