
Մակրոնը մեղադրում է Էրդողանին՝ Լիբիայում հակամարտությանը խառնվելու մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լիբիայից դուրս մնալու իր խոստումը խախտելու մեջ:
Մակրոնը նշել է, որ սիրիական վարձկանների ուղեկցությամբ թուրքական ռազմանավերը նկատվել են Լիբիա ժամանելու ժամանակ:
Ինչպես գրում է BBC-ն, Էրդողանը չի պատասխանել մեղադրանքներին:
Նշվում է, որ այս ամսվա սկզբին աշխարհի առաջնորդները խոստացան չխառնվել Լիբիայի քաղաքացիական հակամարտության մեջ և խոստացան պահպանել ՄԱԿ-ի սպառազինության էմբարգոն:
Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից հովանավորվող Ազգային համաձայնության կառավարությանը Տրիպոլիում, մինչդեռ Ֆրանսիան սերտացնում է կապերը գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
- Լավրով․ Հաֆթարն ու Սարաջը չեն ցանկանում նույնիսկ գտնվել նույն սենյակում
- Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն.Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին