ՍԴ նախագահի փաստաբանը հարցեր է առաջադրել ՀՔԾ-ին քննիչին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը գրությամբ դիմել է ՀՔԾ քննիչ Ա. Ասատրյանին՝ հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակված ռեպորտաժի կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ տվյալ ռեպորտաժը հանրությանը ոչ հավաստի տվյալների մատուցման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է:
«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբանները օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործով եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է ՀՔԾ-ի կողմից»,- նշել է փաստաբանը գրության մեջ:
Միհրան Պողոսյանը քննիչին խնդրել է հայտնել՝ արդյո՞ք իր վարույթում գտնվող քրգործի շրջանակում ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկատվություն, եթե այո, ապա ի՞նչ իրավական ընթացակարգի կարգավորումների հիման վրա է նշված տեղեկությունը տրամադրվել Հանրային հեռուստաընկերությանը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադարական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
Նա հիշեցրել է, որ համաձայն հիշյալ օրենքի, քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա Պաշտպան». Հանրային Հեռուստաընկերությունը վերածվել է վարչապետ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի
- Մակինյան. Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ
- Աղասի Ենոքյան. Կանխեք այս խուժանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին