Տնտեսություն 12:43 30/01/2020 Հայաստան

Առաջարկվում է շարժական սպանդանոցներ ստեղծել

«Միջամտություններն ու պարզաբանումներն այնքան արդյունավետ չեն, և մեկ քայլ առաջ գնալու փոխարեն հակառակ պատկերն է ստացվում՝ 2 քայլ հետ ենք գնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը՝անդրադառնալով սպանդանոցային պարտադիր մորթին։

Ստեփանյանը նշեց, որ այս լուրջ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր, որ անասնաբույժները, փորձագետները և անասնաբույծները խորամուխ լինեին խնդրի էության մեջ. «Բայց դրան անդրադարձ չեղավ, մինչև օրս էլ չկա պարզաբանում։ Շատերը խոսում են, բայց մի բան այն չէ»։

Ըստ Ստեփանյանի, առաջին խնդիրը պետք է լինի հասարակությանն առողջացնելը, մարդկանց, կենդադիներին և բույսերին առողջ պահելը.«Տեսեք, ինչքան են մարդիկ հիվանդանոցներում հերթի կանգնում բուժման համար»։

Առաջնահերթ խնդիրներից մեկը, որ մատնանշեց Ստեփանյանը, ինչպես մեքենաներն ու մարդկանց են հաշվառում, նույն ձևով պետք է կենդանիներին հաշվառեն։ Խոսքը  խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և խոզերի մասին է։ Մնացած կենդանիներին, ըստ մասնագետի, դեռևս կարելի է թողնել ստվերում։

«Առաջին գրանցումը պետք է լինի գյուղապետարաններում, երկրորդը՝ ոլորտը սպասարկող անասնաբույժի մոտ և երրորդն արդեն սպանդ կատարողի մոտ։ Շատ հաճախ ենք լսում բրուցելոզ հիվանդության մասին՝ և կենդանիներն են տառապում, և մարդիկ։ Շատ դեպքերում ասում են, որ ֆերմայում չկա բրուցելոզ հիվանդություն, բայց ես պետք է ասեմ, որ այդ հիվանդության համար տարվա ընթացքում մի քանի անգամ կենդանում արյան ստուգում է անցկացվում։ Եվ ստուգման արդյունքում եթե կենդանում մոտ գրանցվում է հիվանդությունը, պետք է այդ կենդանին  խոտանվի»,- նշեց Ստեփանյանը։

Մանագետը հիշեցրեց, որ Սովետական Միության ժամանակ կար մսի մեծ կոմբինատ, որտեղ ամեն ամսվա 21-րդ օրը համարվում էր բրուցելոզի օր, որից հետո հաջորդ օրը կատարվում էր առողջ կենդանիների մուտք և սպանդ։ Նշված երևույթը այսօր բացարձակ մոտացված է։

Անդրադառնալով սպանդանոցներին՝ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում գործող սպանդանոցները միայն անունով են սպանդանոց. չեն գործում։ Վերջինիս խոսքով, Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ պետք է շարժական սպանդանոցներ լինեն։

«Ես առաջարկում եմ ցանկացած մեքենա կահավորել , դրա անմիջապես կողքին վրան իջեցնել, դրա տակ մաքուր գործողություն կատարել և դրան կից ունենալ սառնարանային մեքենա, որտեղից միսը կհասցվի կամ սպառողին, կամ՝ կպահեստավորվի»,- նշեց Ստեփանյանը։

Մասնագետը հավելեց, որ նախորդ իշխանությունները ողջունել են շարժական սպանդանոցներ ստեղծելու միտքը, բայց և այնպես չեն ֆինանսավորել. «Հիմա մեր առաջարկն ա, որ շղթայի կեսից գործը չսկսեն, ու նորից կանգնեն փակուղու առաջ։ Չգիտեմ, երևի մեր իշխանությունները փորձում են տեսնել՝ գյուղացիների մեջ ուժ մնացել ա, կարող են նրանք հավաքվել Հրապարակում,  ճանապարհ փակել։ Դա էլ ա խնդիր, չգիտեմ, կարող ա փորձ էին անում»։

Ստեփանյանը նեղսրտեց, որ իր խոսքով, երկրի հիմք հանդիսացող ոլորտը՝ գյուղատնտեսությունը, անտեսված է. «Եթե երկրի 3 ղեկավարները պիտի բոլոր հոգսերը հոգան, կատարեն, ապա թող չպահեն նախարարություններն ու վարչությունները։ Ինչի՞ համար են դրանք։ Իրենց հանձնարարվում է, բայց ամեն ինչ մնում ա տեղում»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:58
Ինչպես կարելի է թերօգտագործված աշխատուժի համար պետական ծրագիր իրականացնել և ֆորմալ կրթություն չապահովել. Վահագն Համբարձումյան
«Ռազմավարության մեջ ընդգրկվել է 4 թիրախային խումբ, որն ընդգրկում է 338 հազար թերօգտագործված...
Աղբյուր` Panorama.am
11:56
Բագրատ Սրբազանը շաբաթ օրը հանդես կգա ուղիղ եթերով
Շաբաթ օրը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա ուղիղ եթերով։ Թե ինչ է խոսելու, Սրբազան պայքար շարժումից դեռ փակագծեր չեն բացում։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ավինյանը մեկ շաբաթում դատի է տվել երեք լրատվամիջոցի
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը տարին ավարտում է լրատվամիջոցների դեմ ներկայացրած դատական  հայցերի հրավառությամբ։...
Աղբյուր` Panorama.am
11:18
Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։ Որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը:  Նա դեկտեմբերի 19-21-ը...
Աղբյուր` Panorama.am
11:04
Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը  շնորհավորական խոսք է հրապարակել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ։...
Աղբյուր` Panorama.am
11:04
COVID-19-ի բուժման համար հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտոնապես չեղարկվել է
COVID-19-ի բուժման համար հիդրօքսիքլորոքինի օգտագործման վերաբերյալ հետազոտությունը պաշտոնապես հետ է կանչվել գիտական ամսագրից՝ վիճահարույց...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ան-2 ինքնաթիռը Կամչատկայում անհետացել է ռադարներից, սկսվել են որոնողական գործողությունները
Կամչատկայում ռադարներից անհետացել է Ան-2 թեթև ինքնաթիռ, և սկսվել է փրկարարական գործողությունը։ Այդ մասին VKontakte-ի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Քաղաքացին զոհված զինծառայողների ծնողից հափշտակել է խոշոր չափերի գումար՝ շիրմաքարեր պատրաստելու պատրվակով
Դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
10:13
Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ին տեղեկացրել են Սիրիայի հետ ԲՏԳ ստեղծելու Թուրքիայի մտադրության մասին
Հունաստանը և Կիպրոսը Եվրամիությանը տեղեկացրել են Սիրիայի հետ բացառիկ տնտեսական գոտի(ԲՏԳ) ստեղծելու Թուրքիայի գաղափարների մասին՝ անտեսելով ծովի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Թագուհի Թովմասյան. Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել Տարոն Չախոյանի հայտարարություններով
«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ում հետ կցանկանար խաղալ Մբապեն
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որ խաղացողների կողքին կցանկանար խաղալ։...
Աղբյուր` Panorama.am
09:34
Դեկտեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունե՞ն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր դատավորների՝ հատկապես հակակոռուպցիոն դատարանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
Այսօրվա հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձևավորել կառավարություն, սակայն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն Կառավարության հարևանությամբ վարձակալած շենքը, որը վերանորոգումներից հետո պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ի ակտիվի նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանը գրոհել է կուսակցական...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման...
Աղբյուր` Panorama.am
08:19
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ճանապարհներին մերկասառույց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փրկարար ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զելենսկին Պուտինի խոսքերից հետո ասել է, որ Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը
Կիևը չի պատրաստվում երկարաձգել ռուսական գազի տարանցումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին մեջբերել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դատարանը մեր պահանջը ճիշտ է համարել, քաղաքային իշխանության որոշումը՝ սխալ և 160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է, որ հաղթել են կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ադրբեջանը միաձայն ընտրվել է «Իսլամական ութնյակ»-ի անդամ
Կահիրեում Տնտեսական համագործակցության կազմակերպության XI գագաթնաժողովում Ադրբեջանը միաձայն ընտրվել է «Իսլամական ութնյակի» (D-8-ի)...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուցարարները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Հերթական բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին Թբիլիսիից հայտնում է  «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:37
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացու
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 08։51-ից 14:08-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
21:19
Եթե իշխանությունը սազն առած ԵԱՏՄ-ի գովքն է անում՝ ի՞նչ գործ ունի թուրքական փող ստացողների հետ. Թաթուլ Մանասերյան
Ի՞նչ վիճակում էր Հայաստանի տնտեսական ոլորտն անցնող տարում։ Գործող կառավարությունը արդյոք կարողանում է գլուխ հանել պետության կենսագործունեության...
Աղբյուր` Panorama.am
20:46
Իրական դիվերսանտներին բռնեք, որոնք օրական ՀՀ են մտնում․ «Հյուսիսային տերևաթափի» գործով վկա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Հյուսիսային տերևաթափի» գործով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան
 ՀՀ ԱԳ նախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}