Ուկրաինան պատրաստ է անվտանգության ոլորտում զարգացնել ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր ձևեր. Զելինսկի
Ուկրաինան պատրաստ է անվտանգության ոլորտում զարգացնել Միացյալ Նահանգների հետ համագործակցության նոր ձևեր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ ճեպազրույցում:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ուկրաինան պատրաստ է ուժեղացնել իր բանակը ամերիկյան զենքի գնման միջոցով», - ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները եղել և մնում է Ուկրաինայի առանցքային դաշնակիցը իր ինքնիշխանությունը պաշտպանելու գործում:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան շատ է գնահատում նախագահ Թրամփի ջանքերը: