Քաղաքական 18:24 31/01/2020 Աշխարհում

Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունը «Բրեքզիթից» հետո

Այսօր՝ հունվարի 31-ին, երկարատև ու ծանր բանակցություններից հետո Միացյալ Թագավորությունն ի վերջո դուրս է գալիս Եվրոպական Միությունից։ Վերլուծաբանների տեսակետից, «Բրեքզիթը» հիմնականում ոչ բարենպաստ ազդեցություն է ունենալու Միացյալ Թագավորության սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Բացասական հետևանքներից առանձնացնում են ԵՄ հետ առանց սակագների ազատ առևտրի դադարեցման հետևանքով գների թանկացումը, Հյուսիսային Իռլանդիայում «կոշտ մաքսային սահմանի» հնարավոր վերականգումը, աշխատուժի տեղաշարժի սահմանափակումը, անշարժ գույքի գները, ճամփորդության ու հաղորդակցության գների հնարավոր աճը, միլիարդավոր եվրոները, որ Բրիտանիան պետք է վճարի և այլն։ Այս ամենին գումարած նաև Շոտլանդիայի խնդիրը, որտեղ քվեարկել էին ԵՄ կազմում մնալու օգտին, և հնարավոր է կրկին անկախացման հանրաքվե անցկացնեն։

«Բրեքզիթը» բնականաբար ազդելու է նաև Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության և աշխարհում նրա ունեցած դերակատարության վրա։ ՄԹ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, ունի միջուկային զենք և բավականին ուժեղ բանակ, տիրապետում է լայն ֆինանսատնտեսական ռեսուրսների, ինչպես նաև «փափուկ ուժի» տեսակետից համաշխարհային առաջատարներից է։ Այս ամենով հանդերձ՝ ԵՄ-ից դուրս գալը և Շոտլանդիայի հնարավոր անկախացումը, ինչպես նշում են, Մեծ Բրիտանիային կարող են դարձնել «Փոքր Անգլիա»՝ նվազ գլոբալ ազդեցությամբ և սեփական շահը պաշտպանելու պակաս կարողությամբ։

ԵՄ-ից դուրս գալը չի նշանակում, որ ՄԹ դադարեցնելու է հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այս առումով կա երկու հնարավոր տարբերակ․ մեկը երկկողմ հարաբերությունների զարգացումն է ԵՄ ադնամ պետությունների և հատկապես մեծ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի ու Լեհաստանի հետ, մյուսը՝ ԵՄ հետ արտաքին քաղաքականության ոլորտում առանձնահատուկ համագործակցության հաստատումն է։

«Բրեքզիթի» կողմնակիցները հնարավոր են համարում միջազգային հարաբերություններում Միացյալ Թագավորության ազդեցության պահպանումը «Անգլոսֆերայի» միջոցով, այն է՝ անգլախոս երկրների ու մասնավորապես ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի հետ համագործակցության խորացմամբ։ Կարևորվում է նաև 53 անդամ ունեցող «Բրիտանական ընկերակցության» (Commonwealth) երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը և ռազմավարական գործընկերությունը Ճապոնիայի և Հնդկաստանի հետ։

Բրիտանական արտաքին քաղաքականության մյուս հնարավոր տարբերակն է՝ էլ ավելի ամրացնել «հատուկ հարաբերությունները» ԱՄՆ-ի հետ, հարաբերականորեն մեկուսացվել միջազգային համակարգից և զբաղվել միայն սեփական խնդիրներով։ Այս դեպքում ևս ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ ԵՄ-ից դուրս գալուց հետո ՄԹ դժվար թե կարողանա խաղալ տրանսատլանտիկ «կամուրջի» դերը, և ավելի կենթարկվի ԱՄՆ ճնշումներին։ Իսկ միջազգային օրակարգի ոչ բոլոր հարցերում են այս երկու երկրների տեսակետներն համընկնում (օրինակ՝ Իրան, Չինաստան, կլիմայի փոփոխություն), ինչը ստիպելու է ՄԹ-ին ընտրություն կատարել ԱՄՆ և եվրոպական գործընկերների միջև։

Հաշվի առնելով ռուս-բրիտանական լարված հարաբերությունները՝ Միացյալ Թագավորության դուրս գալը ԵՄ-ից կարող է որոշակի ազդեցություն ունենալ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման վրա։

«Բրեքզիթից» հետո Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ թերևս անմիջական փոփոխություններ չեն լինի։ Այս տարածաշրջանում բրիտանական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և տնտեսական շահերի, գոնե կարճաժամկետ տեսակետից, վերաձևումը քիչ հավանական է։

Շատ բան կախված կլինի, թե համամիգրացիոն և ինչ-որ առումով հակագլոբալիզացիոն աջակողմյան պլատֆորմի հիման վրա «Բրեքզիթ» իրականցրած բրիտանական էլիտան ինչպես կվերադիրքավորի երկիրը միջազգային հարաբերություններում՝ ավելի մեկուսացած, թե կփորձեն մնալ գլոբալ խաղացող։

Աննա Մկրտչյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}