
Արսեն Բաբայան. ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի
«ԱԺ նախագահը հաստատեց, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ փետրվարի 6-ին արտահերթի նշանակումը կատարվել է օրենքի խախտմամբ:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել դրանով անվավեր է ճանաչվել իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը:
Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ իմ օգնությամբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը:
Միաժամանակ հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները:
Ժամանակին ախր ասում էի․ ընդունեք, որ չունեք մասնագետներ ու ես պատրաստ եմ անվճար խորհրդատվություն տրամադրել:
Հիմա ես ո՞նց վստահեմ ձեր ընդունած օրենքներին»,-ֆեյսբուքյան իր էջում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է գրել: