Արփինե Հովհաննիսյան. Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, գրել է. «Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ
Եվ այսպես`
1. «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև»: Բայց սրանով չի ավարտվում, ասում են`«զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում»:
Սա նշանակում է` «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հարգեն այն իրենց գործողություններում եւ խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։»
Տեսնես` ու՞մ նկատի ունեն, ու տեսնես վերջին անգամ ո՞վ ու ե՞րբ է խախտել այդ սկզբունքը: Հուշեմ` տես Հ1 և վարչապետի էջ:
2. «Մինչ այժմ կառավարությունը և խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարաննի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել»: Օրենքը ընդունել եք իրավական ճանապարհով, կամավորությունն էլ ապահովել եք բարձր մակարդակով չէ՞:
3. «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»: Տեսնես ու՞մ նկատի ունեն, տեսնես ո՞վ է ամեն օր այնպիսի հայտարարություններ անում, որոնք ընկալվում են որպես ճնշում դատական համակարգի վրա: Տեսնես ինչու՞ են կրկին նույնը ասում: Մնացած մասով, որ բարեփոխումներ անհրաժեշտ են, ես ինքս էլ համամիտ եմ: Ուղղակի կարծես «բարեփոխում» բառի ընկալման խնդիր կա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում