Ուրախ եմ, որ նրանք դադարեցնում են դասադուլը. Բեգլարյան
«Երեկ արդյունավետ այց ունեցա Քարվաճառ, զրույցներ ունեցա Ալեքսանդր Քանանեանի, դպրոցականների, ուսուցչական կազմի և շրջանային ղեկավարության հետ:
Ուրախ եմ, որ աշակերտների հետ զրույցը ջերմ ու կառուցողական անցավ, իրենց հուզող մտահոգությունները լսեցի, փոխանցեցի իմ խորհուրդներն ու հորդորները: Ուրախ եմ նաև, որ նրանք դադարեցնում են դասադուլը:
Ալեքսի հետ էլ մանրամասն քննարկում ունեցա, կարծես թե, նրա առողջական վիճակը դեռ նորմալ է, բայց մտահոգ եմ շարունակվող հացադուլով: Շարունակում եմ իմ միջնորդական ջանքերը Ալեքսի ու կառավարության միջև՝ հույսով, որ իրավիճակը շուտով կհանգուցալուծվի, և Ալեքսը կդադարեցնի հացադուլը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը :
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ
- Հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանը սպասում է Արցախի ղեկավարության կողմից իր ուղերձի ընդունմանը
- Ալեքսանդր Քանանյանի հացադուլին միացել է ևս մեկ արցախցի