Մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը
Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպումը մեկնարկել է նեղ կազմով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման մեկնարկին երկրների վարչապետները լուսանկարվել են, ապա անցել բանակցությունների սենյակ, որտեղ մեկնարկել է փակ քննարկումը։
Ավելի վաղ ՌԴ վարչապետը գործընկերների հետ մասնակցել է «Համաշխարհային տնտեսության թվային ապագան» խորագրով ֆորումին։
Նշվում է, որ Ղազախստանը առաջին երկիրն է, որ Միշուստինը այցելել է որպես Ռուսաստանի Դաշնության վարչապետ: