ԵԽԽՎ-ում Ադրբեջանին փռեցին ասֆալտին. Զոհրաբյան
Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարևան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում և ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձևը։
Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։
Եվ դա փաստ է»,- գրել է Զոհրաբյանը։