Հասարակություն 18:51 31/01/2020 Հայաստան

Այս շենքում մարդիկ են ապրում. Շամլուղի 10-րդ շենքի բնակիչներին և սեփականատերերին չի բավարարում Լոռու մարզպետի պատասխանը

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչները  և սեփականատերերը բաց նամակ են գրել վարչապետին՝ խնդրելով ուշադրություն դարձնել վթարային շենքի պայմաններին: Նրանց խոսքով ՝ շենքի տանիքը վերանորոգվել է, սակայն պատշգամբները փլուզվում են: 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Մենք՝ Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի, 2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որ մեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ: Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում: Որևէ ծրագրի առկայության դեպքում՝ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»: Մեզ չի բավարարում մարզպետի անորոշ պատասխանը, քանի որ մեր շենքի իրավիճակը պահանջում է հրատապ, արագ լուծումներ: Մենք կոչ ենք անում մեր շենքի ամրացման հարցը դիտարկել 2020թ. հրատապ ծրագրերում:

2018-2019թթ. ՀՀ պատկան մարմինների կողմից կատարված բազմաթիվ  ւսումնասիրությունները, վստահ ենք, որ հստակ ցույց են տվել այն իրավիճակը, որում գտնվում է Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, այժմ անմխիթար վիճակում գտնվող շենքը: Բացի այդ թե՛ Լոռու մարզպետը, թե՛ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարն այցելել են Շամլուղ, տեսել են, թե շենքի ետնամասը ինչպիսի սոսկալի վիճակում է գտնվում:


Կրկին ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ շենքի ճակատային մասում կան արդեն փլուզված պատշգամբներ, իսկ 3-րդ հարկի մեծ պատշգամբները արդեն փլուզվում են՝ իրական վտանգ ներկայացնելով ներքևի հարկերում բնակվող բնակիչներին կյանքին, որոնք վախենում են օգտվել իրենց պատշգամբներից:



ՀՀ իշխանություններին հիշեցնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ստացել ենք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված է. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»:

Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշվել էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջարկվել էր Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան 10-րդ շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար, և միևնույն ժամանակ առաջարկվել էր որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

2019թ. ամռանը մեր շենքի տանիքը վերանորոգվեց, ինչի համար մեր շնորհակալությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին, իսկ ոգևորված բնակիչներով մեր միջոցներով կազմակերպեցինք շենքի փոքր պատշգամբների ներկելու, մուտքի դռների և պատուհանների փոխելու գործընթացը:

ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, կարծում ենք, Շամլուղի ամենաանմխիթար շենքը փլուզումից փրկելը և կառուցված տանիքի վրա ծախսված գումարը «ջուրը գցելը» խիստ անտրամաբանական կլինի:

Ուստի, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք՝ մեր շենքի ամրացման պահանջը ներառել 2020 թվականի հրատապ ծրագրերում: Նկատենք նաև, որ հաճախ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այցելելիս տեսնում ենք, թե ինչպես են 1940-50-ական թվերին կառուցված, փլուզման եզրին գտնվող բնակելի շենքերն՝ իրենց փայտե մեծ պատշգամբներով ամրացվում, նորացվում:

Հարգելի իշխանություննե՛ր, Շամլուղի 10-րդ շենքը հեղափոխական և հրատապ լուծում է պահանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ շուրջ 25 տարի առաջ Շամլուղ քաղաքի մուտք գործող ճանապարհին մեկ անմխիթար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք փլուզվեց, բնակիչներին հարկադրված այլ շենքում բնակարաններ հատկացվեցին: Մի թույլ տվեք, որ մեր անմխիթար, վթարային շենքը նույն ճակատագրին արժանանա:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր»,- գրված է հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}