Ուհանում բժիշկը չի կարողանում զսպել արցունքները՝ որդու հետ վիդեոզրույցի ժամանակ
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկը, որը 1 շաբաթ է արդեն տուն չի գնացել, չի կարողանում զսպել արցունքները՝ փոքրիկ որդու հետ վիդեոզրույցի ժամանակ։ Որդին չի կարողանում ճանաչել դիմակով մայրիկին։
Բժիշկն ասում է, որ հույս ունի, որ համաճարակը շուտով կավարտվի ու իրենք կմիավորվեն ընտանիքով.«Ամեն ինչ լավ է լինելու»։
Նշենք, որ նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:
Կորոնավիրուսը տարածվում է շատ արագ, 1 օր առաջվա տվյալների հետ համեմատ այն աճել է 25 տոկոսով։ Վարակվածների ու մահվան թվերը փոփոխվում են ամեն ժամ։
Ըստ վերջին տվյալների, վարակվածների թիվն անցել է 9000-ից, մահվան դեպքերը՝ 213։
Ինչպես գրում է Guardian-ը, վիրուսից վերականգնվածների թիվ 163 է։ Չինաստանից դուրս վարակը շարունակում է տարածվել ու թիվը գնահատվում է 100-ից ավել. համաշխարհային վերջին թարմացումների համաձայն՝ Իտալիայում՝ 2, Ֆրանսիա՝ 6, Գերմանիա՝ 5, Ավստրալիա՝ 9: ԱՄՆ-ը հաստատել է մարդուց-մարդ փոխանցման առաջին դեպքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին