Քննարկվում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը
Փոխվարաչպետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Փոխվարչաետը նշել է, որ հավաքվել են քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը աշխարհում, ինչպես նաև քննարկել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակը հասել է մոտավորապես 10 000-ի, որոնք հիմնականում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքում: Այնուամենայնիվ, արդեն դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրամիությունում և Մերձավոր Արևելքում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, ինչպես նաև երկիր ժամանող քաղաքացիների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները: Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ Չինաստանում ՀՀ դեսպանությունը շարունակական կապի մեջ է գտնվում մեր մոտ 600 քաղաքացիների հետ և իրականացնում է անհրաժեշտ գործողությունները: Նա նաև հավելել է, որ գործընկեր երկրների հետ քննարկվում է Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների կամավոր տարահանման հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը:
Վերջում փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
- Քննարկվել է Հայաստան՝ Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- Ուհանում բժիշկը չի կարողանում զսպել արցունքները՝ որդու հետ վիդեոզրույցի ժամանակ
- «Ժողովուրդ». Հայաստանում Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան. չեն կարողանա ախտորոշել՝ մարդը այդ վիրուսով վարակվա՞ծ է, թե՞ ոչ
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
- Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի
- Կորոնավիրուսը հասավ Տիբեթ
- Կորոնավիրուս.Գենի տվյալները թույլ են տվել ռուս մասնագետներին արագ ստեղծել փորձարկման թեսթ
- Ուհանում գտնվող ՀՀ քաղաքացիները տանից դուրս չեն գալիս, հետևում են սննդակարգին և մշտական կապի մեջ են ԱԳՆ-հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա