Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Չինական արտադրողները՝ Huawei, Xiaomi, Vivo, Realme, ZTE և Lenovo, ինչպես նաև ամերիկյան Apple ընկերությունը դադարեցրել են սմարթֆոների առաքումը Չինաստանից Ռուսաստան 2 շաբաթով՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ հրատարակության զրուցակիցներից մեկի՝ չինական ընկերությունները գործընկերներին ուղարկել նամակներ՝ նշելով, որ կորոնավիրուսի պատճառով գործարանները երկարաձգել են արձակուրդները Չինական Նոր տարվա հետ կապված մինչև փետրվարի 10-ը, և կա հետագա հետաձգման հավանականություն:
Մեկ այլ աղբյուր ասել է, որ Apple-ը ևս սկսել է առաքումները հետաձգել, ինչը հաստատել է մատակարար ընկերություններից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Ուհանում բժիշկը չի կարողանում զսպել արցունքները՝ որդու հետ վիդեոզրույցի ժամանակ
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան