Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է
Հունվարի 31-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել՝ 13:50-ին:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և մացառուտ, մոտ 50 ընկած ծառի ճյուղեր և 10 կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից:
Նշենք, որ հունվարի 30-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, հանդամասի տարբեր հատվածներ հրկիզվել են:
Ժամը 22:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ մթության և բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, տարածման վտանգ չկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: