Վիվա-ՄՏՍ. 2019թ.-ի կատարված հարկային պարտավորությունների մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ
2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե իրականացված հարկային պարտավորությունների ցուցանիշներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարարակվող խոշոր հարկ վճարողների ցանկում Վիվա-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) կողմից զբաղեցրած 14-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցադրումների առնչությամբ ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ հաշվետու ժամանակահատվածում (2019թ. հունվար-դեկտեմբեր) իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, Վիվա-ՄՏՍ-ի՝ 2019 հունվարի 1-ի դրությամբ առկա 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կատարվել է նախորդող ժամանակաշրջանում, մարվել է 2019թ առաջացած հարկային պարտավորությունների հաշվին:
«Հետևաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը:
Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ-ի դեկտեմբերից:
Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ»,-ասված է ընկերության տարածած պարզաբանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան