Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Արմեն Դանիելյանին
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:
Հիշեցնենք, որ Արեմն Դանիելյանն այն դատավորն է, որը բավարարել էր վերաքննիչ բողոքները և վերացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, որոշել որպես խափանմամ միջոց կիրառել կալանավորումը։ Դատավորը թույլ չէր տվել Ռ․ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել առարկություններ վերաքննիչ բողոքների դեմ, զրկել էր նրանց այդ հնարավորություններից, համարել էր դատական ստուգումն ավարտված և հեռացել խորհրդակցական սենյակ` դատական ակտը կայացնելու։
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք, նրա խոսքով, հաստատում են դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի անհրաժեշտությունը:
Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց. «Դուք արել եք այն, ինչ որ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»:
Հովհաննես Խուդոյանի խոսքով, այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են հակակրանքը, չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում:
«Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը ոչ միայն խիստ վերաբերում է իմ վստահորդի շահերին, նաև ներկայացնում է ընդհանուր հանրային շահ: Խոսում ենք մի բողոքի մասին, որի շրջանակներում պարզ է դառնալու՝ արդյոք Հայաստանն ի դեմս դատախազության, Հատուկ քննչական ծառայության, դատարանների, շահագրգռված է «Մարտի 1»-ով իրականացնել ամբողջական և բազմակողմանի քննություն, թե այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- հայտարարեց Խուդոյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ հիմք, որոնք նախատեսված կլինեն Քրեական դատավարության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, չի տեսնում, հետաևաբար առարկում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության կապակցությամբ դատական ակտ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 3-ին ժամը 10:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուստամ Բադասյանի
- Դատախազությունը դեմ է «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
- Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Դատավոր Լուսինե Աբգարյանը չբավարարեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
- Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրեցրել դատավոր Աբգարյանին
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին