Ֆրանսիան նավեր է ուղարկում Լիբիայի ափեր
Ֆրանսիան որոշում է կայացրել ֆրեգատներ ուղարկել Միջարկրական ծով։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ֆրանսիայի նախագահ Էմմանուեալ Մակրոնի հետ ունեցած մամուլի սուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, դրանով Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում Հունաստանին` Միջերկրական ծովում ստեղծված իրավիճակում, որի ընթացքում էլ ավելի են սրվել թուրք-հունական հարաբերությունները։
Հույն պաշտոնյան ասել է, որ ուղարկվելիք ֆրեգատները «Խաղաղության երաշխիք են» լինելու Միջերկրական ծովում։
Իր հերթին ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ավելի է խորացնելու Հունաստանի հետ հարաբերությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով լիբիական լրատվամիջոցներին, հայտնել էր, որ թուրքական նավատորմին պատկանող նավերը հասել են Տրիպոլիի նավահանգիստ:
2019թ.-ի նոյեմբերի 28-ին Ստամբուլում Թուրքիայի եւ Տրիպոլիի կառավարության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի առաջին դրույթը վերաբերում է ռազմական համագործակցության ստեղծմանը, իսկ երկրորդը՝ երկրների միջև ծովային գոտիների սահմանազատմանը, ինչը, մասնավորապես, ենթադրում է հետախուզության և Լիբիայի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից օգտակար հանածոների հայթայթման հնարավորություն: Երկրի ներկայացուցիչների պալատը (ընտրված խորհրդարանը) անվանել է այդ պայմանավորվածությունը ոչ լեգիտիմ՝ կոչ անելով ՄԱԿ-ին զրկել Տրիպոլիի կառավարությունը միջազգային մանդատից եւ դիմելով Արաբական պետությունների լիգային անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանության մասին պայմանագրի դրույթները կիրառելու մասին պահանջով՝ ի պատասխան ներխուժման սպառնալիքի:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան զորք և տանկեր է ուղարկել Լիբիա
- Մակրոնը մեղադրում է Էրդողանին՝ Լիբիայում հակամարտությանը խառնվելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան