Քննարկվել է Հայաստան՝ Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը
ԱՆ-ն, այն դեպքում, երբ կորոնավիրուսի միջազգային արտակարգ դրություն է հայտարարվել, ասուլիս է անում բժշկական կենտրոններում՝ անհաշվելի վարակներ դրսից ներս տանելով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ ներողություն խնդրեց ուշանալու համար, թուղթ ուզեց հարցերը գրելու համար: Այնուհետև լրագրողներին ասաց, որ 99,9 տոկոս հավանականությամբ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունեն:
Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ տեղի է ունեցավ վարչապետի որոշմամբ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, քննարկել են ստեղծված իրավիճակը, կատարված քայլեը և ապագային միտված անելիքները: Նախարարն ասաց, որ քննարկել են նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրում որոշում կկայացավի, քանի որ դա ենթադրում է միջազգային պարտավորությունների շրջանակներում փոփոխություններ:
«Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարահային կազմակերպության միջազգային բժշկական կանոններով, որին մեր երկիրը վաղուց անդամակցում է և տիրապետում է, կատարվում են: Դրա մեջ է մտնում սահմանային հսկողությունից սկսկած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումը և վարումը»,- նշեց Ա. Թորոսյանը:
Նախարարի խոսքով, այսօր բոլորը խնդիր ունեն կապված բժշկական ախտորոշիչ թեստերի հետ. «Քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոիշիչ թեստը նոր է մշակվում, այսինքն չկա այդ թեստը: Սակայն այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ թեստեր ձեռք բերելու համար, և մեր դեսպանատունը մի քանի ժամում ձեռք կբերի ու կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն»:
Ա. Թորոսյանի խոսքով, սահամանային անցակետերից սկսած մինչև հիվանդության վերջնական ախտորոշում և բուժում մի ամբողջական միջոցառումների ցանկ է: Նրա գնահատմամբ, վերջին օրերին սահմանային անցակետերում կատարվող աշխատանքը լավ է, ներուժ է ավելացվել: Նախարարը նշեց, որ Չինաստանից ժամանած ուղևորների ընթացիկ հսկողություն են իրականացնում, օրինակ՝ այցելություններ հյունացոներ:
«Այս պահին անհանգստանալու լուրջ առիթ չկա, ինչ պետք է, արվում է։ Դիմակ կրելու անհրաժեշտություն այս պահին չկա:»,- ասաց Ա. Թորոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանից սմարթֆոների առաքումը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
- Ուհանում բժիշկը չի կարողանում զսպել արցունքները՝ որդու հետ վիդեոզրույցի ժամանակ
- «Ժողովուրդ». Հայաստանում Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան. չեն կարողանա ախտորոշել՝ մարդը այդ վիրուսով վարակվա՞ծ է, թե՞ ոչ
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
- Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի
- Կորոնավիրուսը հասավ Տիբեթ
- Կորոնավիրուս.Գենի տվյալները թույլ են տվել ռուս մասնագետներին արագ ստեղծել փորձարկման թեսթ
- Չինաստանից Հայաստան վերադարձած ընտանիքի հետ. Ո՞ւր գնալ, ինչպե՞ս ստուգվել
- ԱՄԷ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
- Նոր կորոնավիրուսը վերածվում է համաճարակի
- Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում
- Բժիշկը նշում է՝ ինչ անել կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերելու դեպքում
- Կորոնավիրուս. Դիտարկվում են տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է Չինաստանից ուղևորահոսք դեպի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին