Թանկարժեք մուշտակ ու զարդեր գողացած երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել որ Ազատության պողոտայի մի ընկերության տարածքից թանկարժեք մուշտակ և արծաթյա զարդեր են գողացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։
Բաժնի քրեական հետախույզների մեկ օր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված կասկածվող երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարվեց, ինչի արդյունքում Երևանի 25-ամյա բնակիչը հունվարի 30-ին ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացված մուշտակն ու զարդերը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան