ԵԽԽՎ-ն ՀՀ-ին կոչ է անում խթանել արդարադատության համակարգի բարեփոխումները՝ զերծ մնալով ճնշում գործադրելուց
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց բրիտանացի պատվիրակ Ռոջեր Գեյլի զեկույցը՝ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը՝ 2019-ի հունվար-դեկտեմբերին»։
Զեկույցում հաշվի է առնվում ԵԽԽՎ մոնիտորինգի գործողությունները 2019 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին և գնահատում է մոնիտորինգի կամ հետմոնիտորինգային ընթացակարգում գտնվող երկրների առաջընթացը:
Վեհաժողովը ողջունել է դրական զարգացումներն ու այս ընթացքում արձանագրված առաջընթացը, նաև մտավախություն հայտնեց մի շարք երկրներում բացթողումների կապակցությամբ, «որոնք խոչընդոտում են ժողովրդավարության կոնսոլիդացիային»։
Ընդունված տեքստում անդարադարձ է կատարվում մոնիտորինգի տակ գտնվող 10 երկրներին, որոնք են Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա, ինչպես նաև հետմոնիտորինգային ընթացակարգում գտնվող 3 երկրի՝ Բուլղարիա, Չեռնոգորիա և Հյուսիսային Մակեդոնիա:
Զեկույցում վեհաժողովը Հայաստանում որպես դրական զարգացում նշում է խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգը վերափոխելու հանձնառությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել նրա անկախությունը։
Միևնույն ժամանակ, Վեհաժողովը մտահոգություն է հայտնում Հայաստանում բոլոր կողմերից դատական համակարգի առջև ծառացած մարտահրավերների հետ կապված՝ դրա անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու հարցում,ԼԲՏԲԻ անձանց և այլ փոքրամասնությունների նկատմամբ հասարակության մեջ առկա անհադուրժողականության, կարծրատիպերի, հասարակության որոշ խմբերի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար դրված խոչընդոտների վերաբերյալ։
Վեհաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է անում խթանել արդարադատության համակարգի բարեփոխումները` միաժամանակ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշման գործադրում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքներին, շարունակել ամրապնդել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձինք և այլ փոքրամասնությունների իրավունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան