ԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ է հայտարարել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ նման որոշումը չի կարող դիտարկվել որպես Չինաստանի ձախողում, քանի որ համաճարակը զսպելու Պեկինի ջանքերը շատ բարձր են գնահատվել փորձագետների կողմից: Այս մասն գրում է euronews-ը։
«Ես հայտարարում եմ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ կապված նոր կորոնավիրուսի գլոբալ բռնկման հետ: Հիմնական պատճառը ոչ թե այն է, ինչ տեղի է ունենում Չինաստանում, այլ այն, ինչ կարող է պատահել այլ երկրներում: Մենք շատ անհանգստացած ենք, որ վիրուսը կտարածվի առողջապահական թույլ համակարգ ունեցող երկրներում»,-հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը։
ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
- Կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվում 9 չինացի
- Կորոնավիրուս.Գենի տվյալները թույլ են տվել ռուս մասնագետներին արագ ստեղծել փորձարկման թեսթ
- Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում