«Իրատես». Թիմում ոմանք՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը շատ վաղուց իրենց հեռու են պահում Նիկոլից
«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի` Կապանից արձակած հրովարտակի` ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված, լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը: «Էլիտան» ահավոր ընկրկել, զարմացած միմյանց են նայել` «էլի ի՞նչ է հորինել»՝ մտածել են: Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին` ով ինչ պիտի ասի, ինչ խոսի «չարիք» դարձած Թովմասյանի և նրա «գրիչի» մասին: «Ամենասև» գործը բաժին է հասել Ալեն Սիմոնյանին. նա համաժամանակյա պետք է «ցուցմունք» տար և՛ Թովմասյանի, և՛, հատկապես, Վանեցյանի «մասով»։
Իսկ ընդհանուր հաշվով թիրախը եղել են «Հրապարակ» թերթն ու նրա խմբագիրը. Նիկոլը սիրում է վրեժի «տեսարաններ»: Ի դեպ, թիմում ոմանք (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան) շատ վաղուց իրենց հեռու են պահում Նիկոլից. սկսել են ոչ միայն կապեր հաստատել ընդդիմադիրների հետ, այլև որևէ կերպ չմասնակցել-չարձագանքել Նիկոլի «հախուռն, տարերային» «զամաշկեքին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան