«Ժողովուրդ». Ինչ են քննարկել ոստիկանապետի պաշտոնակատարն ու իշխանական խմբակցությունը ԱԺ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից:
Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը և այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին և քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին:
Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ոստիկանությունը նրանց բռնել, տարել, հետաքրքրվել են նաև, թե ինչու վերջիններիս կողմից հայհոյանք տալու դեպքում որևէ հետևանք չի եղել: Եվ հարցերի այս տեղատարափից հետո ոստիկանապետի պաշտոնակատարը փորձել է արդարանալ, բացատրել, որ իրենք միայն տեղեկություն են ունեցել զենք, զինամթերք պահելու մասին, և նրանց տարել են ստուգելու համար՝ հայտարարելով, թե որևէ անօրինական բան չեն արել: Պատգամավորներին շատ է մտահոգել հատկապես հայհոյանքի փաստը, սակայն Սարգսյանը հայտարարել է, թե այդ մասով իրենք որևէ անելիք չունեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան