«Իրատես». Առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ
«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:
Մեր տեղեկություններով, առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռևս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում:
Որոշ տեղեկություններով, և՛ ԲՀԿ-ի, և՛ ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բևեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան: Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում և՛ արտախորհրդարանական, և՛ խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան