«Հրապարակ». Եթե հարմար թեկնածու չունեին, ինչո՞ւ են մարդուն ազատել աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ 2019-ի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին: Ուշագրավ է, որ պաշտոնը 10 ամիս անց դեռ թափուր է։ Կառավարությունից ասացին, որ մրցույթ է հայտարարված։ Հարց է ծագում՝ եթե հարմար թեկնածու չունեին, ինչո՞ւ են մարդուն ազատել աշխատանքից։ Բանն այն է, որ Մալխասյանի հայրը՝ արդարադատության նախկին փոխնախարար Գևորգ Մալխասյանը, Օպերայի և բալետի թատրոնի իրավաբանական խորհրդատուն է և ամեն ինչով աջակցել է Կոնստանտին Օրբելյանին, երբ իշխանությունը որոշել էր նրան ազատել տնօրենի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Օրբելյանը կոլեկտիվի հետ համառ պայքար մղեց, դիմեց դատարան և հաղթեց։ Կառավարությունում որոշել են, որ իրենց դեմ մարտնչող Գևորգ Մալխասյանի որդին չի կարող աշխատել վարչապետի աշխատակազմում։ Մենք կապվեցինք Հայկ Մալխասյանի հետ, հարցրինք, թե ինչ պատճառով է աշխատանքից ազատման դիմում գրել։ «Ինտերվյու չեմ տալիս»,- ասաց նա։ Խնդրեցինք ընդամենը 1 հարցի պատասխանել՝ ճի՞շտ է, որ հեռացել է, քանի որ հայրը պաշտպանել է Օրբելյանի շահերը։ Նա, լսելով Կոնստանտին Օրբելյանի անունը, անջատեց հեռախոսը՝ հաստատելով մեր տեղեկությունները»:
Մանրամասները թերթի այօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան