«Հրապարակ». Արուսյակ Ջուլհակյանը Ավինյանի կողմից ԲՀՀ-ին արտոնություն տրամադրելու համար մեղադրում է նախկին իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր նկարը փակցված է ՎԵՏՕ-ի պատին` «սորոսականների» ցանկում, առնչություն ունե՞ք «Բաց հասարակության հիմնադրամների» հետ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։ «Ոչ, այդ մասին հարցրեք նրանց, ովքեր փակցրել են նկարը՝ ես երբևէ չեմ ֆինանսավորվել այդ կազմակերպությունից, ավելին` չեմ համարում ամոթալի այդ, ինչպես նաև այն հիմնադրամների հետ համագործակցությունը, որոնք ֆինանսավորում են մարդու իրավունքների, երկրների ժողովրդավարացման գործընթացները»:
Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԲՀՀ-ին Ավինյանի որոշմամբ հարկային արտոնություններից ազատելը, երբ Մայր տաճարի շինարարությունը՝ որպես բարեգործության ծրագիր, մերժվում է։ «Ծանոթ չեմ այդ որոշմանը»: Կասկածո՞ւմ եք, կարող եմ ցույց տալ։ «Չեմ կասկածում, այս պահին չեմ կարող մեկնաբանել։ Ի դեպ, որոշ ժամանակ առաջ իմ աչքին ընկավ ԲՀՀ հայտարարությունը, որ իրենք նման արտոնություններ ստացել են տարիներ շարունակ։ Հարցը ճիշտ կլինի ուղղել նախկին իշխանություններին, թե ինչու են արտոնություններ տրամադրել. հարցը հատկապես ուղղեք նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանին, որը երկար տարիներ աշխատել է ԲՀՀ-ում։ Կուզեի ճշտել` արդյոք նա իրեն չի՞ համարում սորոսական»»:
Մանրամասները թերթի այօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան