«Հրապարակ». Հայտարարության տողատակերում հայ հանրությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկօրյա քննարկումներից հետո երեկ Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Անջեյ Կասպրշիկը։ Պոստ ֆակտում մի հայտարարություն տարածվեց, որի տողատակերում և ձևակերպումների նրբերանգներում երեկ հայ և ադրբեջանական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։
Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարբերակից, որտեղ հղում կար Հելսինկյան եզափակիչ ակտի դրույթներին և սկզբունքներին։ Իսկ մեր ԱԳՆ-ն նշեց, որ «նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը», ինչը տագնապի տեղիք տվեց»:
Մանրամասները թերթի այօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան