«Հրապարակ». Փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գևորգ Պետրոսյանն է` Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», և կոնֆլիկտը ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ` հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի` հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց մեր աղբյուրը:
Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք Պետրոսյանին։ «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. ինձ մի մարդ կարող է ասել` մանդատը վայր դիր, նա այդ կարծիքին չէ»: Դե հիմա «այդ մարդու» դեմ ևս ռեպրեսիաներ են սկսել։ «Այսօր Հայաստանում բոլորի դեմ են ռեպրեսիաներ սկսվել։ Էդպես լինի, բոլորս պետք է մեր իրերը հավաքենք, Հայաստանից գնանք. թող իրենք գնան, մանավանդ որ Հայաստանն իրենց համար խորթ երկիր է։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա նախաձեռնող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանությունը, պարտավոր էր հայեցակարգ ներկայացնել, թե ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ թիրախներ ունեն այդ փոփոխությունները։ Հայեցակարգ չկա, ինչն էլ խելամիտ է դարձնում վարկածը, որ փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար, այդ թվում և ՍԴ նախագահի, պետական համակարգը յուրայիններով համալրելու, նախագահական ուղիղ կառավարման անցնելու։ Ի դեպ, հանձնաժողովը կազմված է լոյալ, յուրային մարդկանցից, ընդ որում, կան նաև մարդիկ, որոնց ներկայությունը խիստ տարակուսանք է պատճառում, զորօրինակ` ի՞նչ կապ ունի Դանիել Իոաննիսյանը Սահմանադրության հետ, նա կարծես թե ֆիզիկոս է»»:
Մանրամասները թերթի այօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան