Եվրախորհրդարանի հույն պատգամավորը պատռել է Թուրքիայի դրոշը
Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստին հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Հույն պատգամավորը նիստին անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և ասել, որ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ցանկանում է:
«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է հույն պատգամավորը:
Լագոսը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:
«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել սրան (ներգաղթյալների հոսքին-խմբ.),-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան