ԵԱՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերի վերաբերյալ վետոից հրաժարվելու հնարավորությունը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերի մասով ազգային կառավարությունների վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորությունը և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը վերպետական մակարդակի փոխանցելու հարցը: Այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ria.ru-ն:
«Ես ներկայացրեցի մի քանի հիմնախնդիրներ, որոնք քննարկեցինք այսօր: Առաջին հերթին՝ որ դեպքերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից և փոխանցել վերազգային գործառույթները վերազգային մարմնին», - տեղեկացրել է նա լրագրողներին, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով ՝ սա քննարկման ենթակա կարևոր հարց է:
«Եթե ազգային իշխանությունը պահում է վետոյի իրավունքը, ապա այն թույլ է տալիս պահպանել ազգային սուվերենությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ուզում ենք ամրապնդել մեր միությունը, ակնհայտ է, և բոլորն են համաձայն դրա հետ, որ կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին », - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է , որ եթե կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից , այն կհանգեցնի վերպետական մարմնի պատասխանատվության բարձրացման:
«Սա այնպիսի հիմնարար, կարևոր, քաղաքական խնդիր է,որ վստահ եմ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում մենք կկարողանանք համաձայնության գալ այս հարցի շուրջ», - եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան