Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։
Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան