Նարեկ Սամսոնյան. Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն վկայի կարգավիճակով, ենթադրում է՝ իկռայի մասին իր գրառման պատճառով:
«Ինձ թվում է՝ հայտնի իկռայի գործն է, 90 տոկոսով վստահ եմ, որ այդ գործն է: Ըստ էության, չի հերքվել այն տեղեկատվությունը, որը ես տվել եմ, ավելին՝ գործը հարուցվել է այնպիսի հետաքրքիր ձևակերպումով, որը բավականին հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի», -նախքան ՀՔԾ մտնելը՝ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանը:
Հարցին, թե երեկ նույնպես հրավիրել էինք ՀՔԾ, մերժել էիք, այսօր ինչո՞վ է պայմանավորված, որ որոշեցիք ներկայանալ, Սամսոնյանն ասաց. «Որևէ տեսակի համագործակցություն այս մարմինների հետ ես բացառում եմ, որովհետև քաղաքական գրծիք են գործող իշխանության ձեռքին, մինչև ստիպված չլինեմ գնալ, ես չեմ գնալու: Օրենսդրությունը վկայի համար այլ կարգավիճակ է սահմանում: Հարուցված է քրեական գործ, վկա եմ, պարտավոր եմ գնալ, այլապես բերման կենթարկեն»:
Նա չբացառեց, որ այստեղից կարող է մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով դուրս գալ: Ն.Սամսոնյանն ասաց, որ պատրաստվում է քննիչին գրիչ նվիրել, պարտադիր սելֆի է լինելու նրա հետ:
Նշենք, որ Ն.Սամսոնյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը» վերնագրով գրառում էր արել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է` բացատրություն տալու
- Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ
- Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ
- Նարեկ Սամսոնյան. Երեկ երկրում տեղի է ունեցել իրադարձություն, որը նոր քաղաքական մշակույթի սկիզբ է դրել
- Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ոստիկանությունից
- Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկում իր տան մոտից
- Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան