ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա Իրանի հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 64-ի
Պենտագոնը հայտնում է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի հարձակման արդյունքում տուժածների թիվը ամերիկյան զորքերի շրջանում հասե է 64-ի։ Այս մասին գրում է Ria-ն։
Պենտագոնի հաղորդմամբ, տուժածների մոտ ախտորոշվել է ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածքներ:
Կառույցի նախորդ տեղեկությունների համաձայն տուժածների թիվը 14 էր։ Նշվում էր, որ նրանց մի մասը տեղափոխվել էր Գերմանիա՝ բուժման։ 39 զինծառայող արդեն վերադարձել է ծառայության:
Հիշեցնենք, որ Իրանը ռմբակոծեց ամերիկյան ռազմաբազաներն Իրաքում՝ ի պատասխան Իրաքում Ղասեմ Սոլեյմանիի սպանության։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան