Արսեն Բաբայան. Իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ
Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Նման պնդում է արել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ:
Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ:
ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:
Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:
Ակնհայտ է, որ ԱԺ խորհուրդը երեկ նիստ չի գումարել:
Լավ է, որ ԱԺ-ում դեռևս մնացել են այնպիսի մարդիկ (միայն աշխատակազմում` հին կադրերից), որոնք կարողացել են նկատել այս ակնհայտ անհեթեթությունը, ակնհայտ ապօրինությունը և ուշ ժամի ԱԺ կայքից պարզապես ջնջել են այդ հայտարարությունը:
Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով»,-մանրամասնել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան