Գոգենի 5 միլիոն դոլարանոց քանդակը կեղծ է եղել
Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ Պոլ Գոգենի հազվագյուտ «Եղջյուրներով գլուխը» քանդակը, որը, տարբեր գնահատականներով, ամերիկյան Գեթի թանգարանը ձեռք է բերել 3-5 միլիոն դոլարով, կեղծ է:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վերջին հետազոտությունը հաստատել է, որ աշխատանքն արված է ոչ թե Գոգենի, այլ անհայտ նկարչի կողմից: Նախկինում համարվում էր, որ այն արված է Գոգենի կողմից 1895-97 թթ. Տահիտիում, իսկ այժմ թվագրումը փոխվել է՝ 1894 թ., երբ Գոգենը եղել է Ֆրանսիայում: Գոգենի ստորգրությունը քանդակի վրա բացակայել է:
Կեղծված լինելու մասին լուրը հաստատելուց հետո քանդակը հանվել է թանգարանի մշտական ցուցադրությունից: Հայտնի է, որ այն ներկայացված չի եղել վերջերս Օտավայում և Լոնդոնում Գոգենին նվիրված մեծ ցուցահանդեսներում: