Թուրքիան մտադիր է ռազմաբազա կառուցել Լիբիայի մայրաքաղաքի մերձակայքում
Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ Տրիպոլիի մերձակայքում ռազմական բազայի կառուցման վերաբերյալ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։
Ըստ հեռուստաալիքի, պլանավորվում է ռազմակայանում տեղակայել թուրքական հատուկ նշանակության ջոկատներն ու ստորաբաժանումները, ստեղծել թռիչքուղի և կապի կետի վերազինման կայան:
Բացի այդ, ենթադրվում է, որ ազգային համաձայնության կառավարությունը Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հարցը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան Սոմալիից և Քենիայից Լիբիա է ուղարկել գրոհայինների, և Լիբիայի ՊՆ-ի հետ կնքել է առաջին պայմանագիրը՝ ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան