Թուրքիայի նախկին արտգործնախարարը Երուսաղեմը համարում է Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք»
Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից բացի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանին անդրադարձել է նաև նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն։
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) երբեմնի գաղափարական առաջնորդներից Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է. «Երուսաղեմը մահմեդականների պատիվն է, աբրահամյան ավանդույթների վայրն ու Պաղեստինի հավերժ մայրաքաղաքը: Թրամփն ու Իսրայելը, որոնք անտեսում են այս բացահայտ ճշմարտությունը, առանց պաղեստինցիների և մահմեդականների հետ խորհրդակցելու, կազմել են, այսպես կոչված, խաղաղության ծրագիր, որն իրականում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու լարվածության սերմեր է ցանում»:
Ինչպես գրում է Region Monitor-ը, Թուրքիայի նախկին վարչապետը նշել է նաև, որ այս ծրագիրը կազմվել է` իսլամական աշխարհի ոչ միասնական լինելու պատճառով, և որ այն «երբեք չի ընդունվելու»:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
- Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»
- Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
- Թրամփի պլանը ենթադրում է Իսրայելի ինքնիշխանությունը Հորդանանի հովտի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան