Քամին «տապալել» է «Թրամփի պատը»
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին կառուցված այսպես կոչված «Թրամփի պատի» մի հատվածն ուժեղ քամուց փլուզվել է: Եվրանյուզի հաղորդմամբ, 9 մ բարձություն ունեցող պատն ընկել է մեքսիկական տարածքի կողմը:
Պատի այդ հատվածը վերջերս էր կառուցվել, հիմքում պետք է բետոն լցնեին: Արդյունքում, ցանկապատը չի դիմացել առաջին ուժեղ քամուն:
ԱՄՆ սահմանապահներն ասել են, որ մեքսիկական ոստիկանությունը ժամանակին փակել է ճանապարհը: Սկսել են պատի վերանորոգումը: Տեղի ունեցածը կքննարվի կապալառուի հետ` հետագայում նման դեպքերից խուսափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան