Թրամփի նախագահական ամենամյա ուղերձը՝ իմպիչմենտի գործընթացի պայմաններում
ԱՄՆ-ի Սենատն ուրբաթ օրը քվեարկություն է անցկացնելու որոշելու համար, թե իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ հրավիրվելու են հավելյալ վկաներ, թե՝ ոչ։ Եթե սենատորները քվեարկեն «այո», ապա Թրամփը հաջորդ շաբաթ նախագահական ամենամյա ուղերձով հանդես կգա պաշտոնից ազատվելու վտանգի պայմաններում։ Ու նա կդառնա այս երկրի պատմության մեջ ամեանամյա ուղերձն այս պայմաններում արտասանող երրորդ նախագահը։ Նրան նախորդել էին Բիլ Քլինթոնը՝ 1999թ.-ին, և Ռիչարդ Նիքսոնը՝ 1974թ.-ին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Եթե նախորդ երկու նախագահներն, իրենց ուղերձում իմպիչմենտին անդրադառնալով, մեծ ուշադրություն էին դարձնում գեղեցիկ ու հուզականություն պարունակով արտահայտությունների վրա, ապա Դոնալդ Թրամփը, ըստ վերլուծաբան Հանս ֆոն Սպակովսկիի, փետրվարի 5-ի ուղերձում խոսքը կկենտրոնացնի իր կառավարման ընթացքում գրանցված հաջողությունների վրա։
«Տնտեսությունն արագ աճում է, գործազրկությունը կազմում է միայն շատ փոքր տոկոսը, այն ռեկորդային ցածր մակարդակի վրա է սևամորթ ու լատինամերիկյան ծագումով անձանց շրջանում։ Եվ կարծում եմ, որ նախագահը կնախընտրի խոսել հենց այս փաստերի մասին, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Կոնգրեսում»,-ասում է Սպակովսկին։
Վանդերբիլդի համալսարանի պատմության դասախոս Թոմաս Շվարցի խոսքերով էլ, Թրամփը հավանաբար անդարդառնա նաև իմպիչմենտի հարցին։
«Այդ դեպքում նա անպայման հարձակում կգործի ընդդեմ դեմոկրատների», ասում է Շվարցը։
Իսկ ինքը՝ Թրամփը, հատկապես իր աջակիցների շրջանում, ցուցաբերում է մեծ լավատեսություն։
«Այս նոյեմբերին մենք հետ ենք վերցնելու Ներկայացուցիչների պալատը, մեր ձեռքում ենք շարունակելու պահել Սենատը։ Սպիտակ տնից կառավարումը շարունակելու ենք մենք», ասել է նա։
Իսկ, եթե Սենատն այնումենայնիվ որոշի լսումներին հրավիրել հավելյալ վկաների, ամենավտանգավոր վկան Թրամփի համար կլինի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Աշխատանքից հեռացվելուց հետո նա գրել է գիրք, որն, ըստ Սպիտակ տան, պարունակում է «երկրի համար վտանգավոր մանրամասնություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան