ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
ՌԴ գլխավոր դատախազությունը պարտավորեցրել է քննությանը վերաորակավորել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը՝ սպանությունից ինքնապաշտպանություն և անցկացնել լրացուցիչ նախաքննություն: Ռիա նովոստիին այս մասին ասել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
Նրա խոսքով, գերատեսչությունը մատնանշել է գործը վերաորակելու անհրաժեշտությունը, քանի որ քույրերի գործողություններում երևում է անհրաժեշտ պաշտպանություն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարել էր այս քրեական գործի հետաքննության ավարտի մասին: Աղջիկներին մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն» հոդվածքով: Բայց Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր հաստատել մեղադրական եզրակացությունը, չի երակարձգվել նաև ընտրված խափանման միջոցը: Ավելի ուշ քույրերն ազատվել են էլեկտրոնայիան շղթայից:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
- Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են
- Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը
- Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին