ՀԿԵ-ն նոր կիսավագոներ է ձեռք բերել
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստան է մատակարարվել ընկերության կողմից 2019 թվականին գնված նոր կիսավագոնների հերթական խմբաքանակը: Ներկայումս 40 միավորից բաղկացած շարժակազմը անցել է գրանցման և մաքսազերծման անհրաժեշտ ընթացակարգերը: Հունվարի 30-ին տեղի ունեցավ առաջին բեռնումը:
Ընկերությունից հայտնում են, որ վագոնները կծառայեն բեռների արտահանումն իրականացնելու նպատակով, ինչը կբարձրացնի փոխադրման հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակ:
Կիսավագոնները՝ շարժակազմի հիմնական տեսակն են, որոնք շահագործվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոններ: